Արցախ այցելած Բունդեսթագի պատգամավորները կոչ են անում խորհրդարաններին գործել

Ազատության Azatutyun

Արցախ այցելած Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն արձանագրել են, որ  Շուշիում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցու վրա է հարձակում գործել, այսօր տեսել են, որ տարբեր բնակավայրերում ռմբակոծված են խաղաղ բնակչության բնակելի շենքերը, իսկ դրանից կողքին որևէ ռազմական նշանակության օբյեկտ չկա:  «Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ», - ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավորներից Շտեֆեն Կոտրեն` հավելելով, որ սա փոքր կոնֆլիկտ չէ. - «Մենք այստեղ ենք, որ եվրոպացի ժողովրդին արթնացնենք ու ցույց տանք, թե ինչ է կատարվում, մենք ուզում ենք լուծում գտնել Արցախի համար, և մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին միայն չխոսել, այլ սկսել գործողություններ անել»: Ըստ պատգամավորների` ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունները քաղաքացիական բնակչության տեղահանման նպատակով են արվում: Բացի այդ, ինչպես նշեց Կոտրեն, եթե պարզվի, որ Ադրբեջանը հատուկ բերում է ահաբեկիչներին, որ կռվեն Արցախի դեմ, պետք է «Ադրբեջանը համարվի միջազգային տեռորիզմում դերակատար»:  Նրանք շեշտեցին` Գերմանիան չի կարող զենք տրամադրել Լեռնային Ղարաբաղին, բայց կարող է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:   https://www.azatutyun.am/a/30899771.html #Լուրեր #Ղարաբաղյան_խնդիր