ԵԱՀԿ-ն ողջունում է հրադադարը
Ազատության Azatutyun
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործոց նախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը:
«Մեզ անհրաժեշտ է կայունություն թե՛ տեղում և թե՛ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում: Այս համաձայնությունը {հումանիտար հրադադարը} ճանապարհ է հարթում բովանդակային բանակցությունների համար»,- Թվիթերի էջում գրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբաանիայի կառավարության ղեկավարը:
https://www.azatutyun.am/a/30886028.html
#Լուրեր