Սեպտեմբերի 15-ից բուհերը կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
Yerevan Daily
Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում:Այս մասին գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Բուհերը նույնպես կբացեն դռները
Հարգելի ուսանողներ եւ դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում:
Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի եւ դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:
Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:
Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաեւ արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա եւ հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում եւ դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:
Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»:
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան