Թուրքիան կշարունակի S-400 հրթիռային համակարգերի փորձարկումները
Ազատության Azatutyun
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, թե ռուսական S-400 հրթիռային համակարգերի փորձարկումները շարունակվելու են ըստ նախատեսված պլանի։ Նա միաժամանակ նշել է, թե դա չի նշանակում, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն քննադատել էին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիային ռուսական հրթիռները փորձարկելու համար։ Առաջին փորձարկումը իրականացվել է հոկտեմբերի 16-ին։
https://www.azatutyun.am/a/30910444.html
#Լուրեր