Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում տեղի ունեցած պայթյունները «դիվերսիա են եղել»

Ազատության Azatutyun

Իրանի խորհրդարանի անդամ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Իսմայիլ Քոսարին հաստատել է, որ անցյալ շաբաթ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում տեղի ունեցած պայթյունները դիվերսիա են եղել: Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է առնվազն երկու պայթյուն Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Մալիք Աշտար բազայի տարածքում: Քոսարին չի նշել, թե պայթյունների հետևանքով քանի մարդ է զոհվել կամ վիրավորվել։ «Նախ դա պայթյուն չէր, այլ պայթեցվել են երկու շատ թույլ ինքնաշեն պայթուցիկ սարքեր», - պատգամավորի խոսքերն է մեջբերում Khabar Online կայքը։ Իրանում վերջին ամիսներին անհայտ հանգամանքներում մի քանի սպանություններ են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, որոնց համար Թեհրանը Իսրայելին է մեղադրել:   https://www.azatutyun.am/a/31931774.html

Source: azatutyun.am