Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը կարևորել են հրադադարի պահպանումը

Ազատության Azatutyun

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության (ԵՄ) Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ըստ Մոսկվայի, զրույցը կայացել է ԵՄ նախաձեռնությամբ: «Կողմերը վերահաստատել են առավելագույն զսպվածություն ցուցաբերելու, հետագա թեժացման տանող քայլերից ու հռետորաբանությունից զերծ մնալու, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելու կարևորությունը»,- ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ: https://www.azatutyun.am/a/30733522.html #Լուրեր