Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտենում է 59 և կես հազարին

Ազատության Azatutyun

Իրանի Իսլամական Հանրապետությունում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 922 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի վարչության ղեկավար Սիմա Սադաթ Լարին: Նրա փոխանցմամբ, ընդհանուր հաշվով Իրանում ախտահարվել է ավելի քան 1 միլիոն 556 հազար մարդ: Մեկ օրվա ընթացքում ախտահարումների ամենաբարձր թիվը՝ 14 հազար 51, գրանցվել է անցյալ տարվա նոյեմբերի 27-ին: Իրանում կորոնավիրուսից մահացել է 59 հազար 409 հիվանդ:   Փետրվարի 9-ից սկսած Իրանում քաղաքացիներին անվճար տրամադրում են Спутник V ռուսական արտադրության պատվաստանյութը: Առաջին փուլում այն ստանում են հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքների աշխատողները, հետագայում վակցինան կտրամադրվի մնացած բուժաշխատողներին և 65-ից բարձ տարիքի քաղաքացիներին: https://www.azatutyun.am/a/31112911.html #Լուրեր