ՊԲ-ն հաջողությամբ պատժիչ գործողություններ է իրականացնում. Արցախի ՊՆ

Ազատության Azatutyun

Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ», - ասված է հաղորդագրությունում: Գերատեսչությունը նաև տեսանյութ է հրապարակել;   Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: https://www.azatutyun.am/a/30860504.html #Լուրեր