Մեղադրանք է առաջադրվել Ապարան համայնքի ղեկավարին. ՔԿ
Ազատության Azatutyun
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ապարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը յուրացնելու համար:
Քրեական գործըն այսօր, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
https://www.azatutyun.am/a/30827765.html
#Լուրեր