Ֆրանսիան օդանավ կուղարկի Ղարաբաղում վիրավորված լրագրողներին դուրս հանելու համար
Ազատության Azatutyun
Ֆրանսիան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի իրականացրած ռմբահարման հետևանքով վիրավորված լրագրողներին հնարավորինս արագ տուն վերադարձնելու համար:
Այդ մասին ասել է քիչ առաջ Բրյուսել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով Բելգիայի մայրաքաղաքում մասնակցելու է Եվրոպական միության արտահերթ գագաթնաժողովին:
ԵՄ գագաթնաժողովում կքննարկվեն մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում իրավիճակը Բելառուսում և ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում:
«Բժշկական օդանավը պատրաստ է մեկնել լրագրողներին դուրս հանելու համար»,- հայտնել է Մակրոնը:
https://www.azatutyun.am/a/30868486.html
#Լուրեր