ՍԴ նիստն այսօր տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով
Ազատության Azatutyun
Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) նախատեսված նիստը տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով, «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ աշխատակազմից։
Ի թիվս այլ հարցերի, այսօր նաև քննվելու էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը։ Նրանք Բարձր դատարան էին դիմել՝ հայտարարելով, թե հետ են վերցնում դեռ անցած տարի ՍԴ ներկայացրած իրենց դիմումը, որով խնդրում էին ստուգել պաշտոնաթող նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։
https://www.azatutyun.am/a/30698659.html
#Լուրեր