Կորոնավիրուսով վարակված Մակրոնը բարվոք առողջական վիճակում է

Ազատության Azatutyun

Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առողջական վիճակը որևէ մտահոգություն չի հարուցում: Այդ մասին այսօր հայտնել է Ելիսեյան պալատի {Ֆրանսիայի նախագահների նստավայրի} գլխավոր բժիշկ Ժան-Կրիստոֆ Պերոշոնը:   «Նկատելի են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մկանային ցավ, սակայն դա չի խանգարում նախագահի գործունեությանը, իհարկե, նա ավելի սահմանափակ ռեժիմով է աշխատում»,- ասել է Պերոշոնը:   Մակրոնի հիվանդանալու մասին լուրը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին: Նախագահն ինքնամեկուսավլ է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:  Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի կորոնավիրուսային ստուգման պատասխանը բացասական է:    https://www.azatutyun.am/a/31009141.html #Լուրեր