Հունաստանը հակամարտ կողմերին զսպվածության կոչ է արել

Ազատության Azatutyun

Հունաստանի ԱԳ նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել։ «Վեճերի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ուղին է։ Մենք ակնկալում ենք, որ ներքաշված կողմերի, ինչպես նաև երրորդ կողմերի բոլոր գործողություններն ու հայտարարությունները կուղղվեն այս տրամաբանությանը, խուսափելով թեժացնել լարվածությունը», - նշված է Հունաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: https://www.azatutyun.am/a/30860896.html #Լուրեր