Արտասահմանցի մարզասերներ ներկա չեն լինի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին
Ազատության Azatutyun
Միջազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային պարալիմպիկ կոմիտեն, Ճապոնիայի կառավարությունը, Տոկիոյի քաղաքապետարանը և տեղական կազմակերպություններն այսօր հայտնել են, որ կայացրել են համատեղ որոշում, ըստ որի այս տարվա ամռանը կայանալիկ Ամառային օլիմպիադային օտարերկրացի մարզասերներ ներկա չեն լինի:
Ամառաային օլիմպիադան պետք է տեղի ունենար անցյալ տարի, սակայն կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հետաձգվել է:
Օլիմպիադայի բացումը նախատեսված է այս տարվա հուլիսի 23-ին: Օլիմպիական ջահի ավանդական փոխանցավազքի արարողությունը կեկնարկելու է Ֆուկուշիմայում, որտեղ տասը տարի ատոմակայանի խոշոր վթար է տեղի ունեցել:
Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտնել է, որ ցավով է ընդունել օտարերկրացիների մուտքն արգելելու որոշումը, որի միակ նպատակն է կանխպել կորոնավիրուսի հնարավբոր տարածումը: Կազմկոմիտեի նախագահ Տոշիրո Մուտոն հվաստիացրել է, որ տոմսեր ձեռք բերած օտարերկրացի մարզասերներն անպայման հետ կստանան գումարը: Նրա փոխանցմամբ, ընդհանուր հաշվով վաճառվել է 630 հազար տոմս:
Ճապոնիայում կորոնավիրուսից մահացել է մոտ 8 հազար 800 մարդ:
https://www.azatutyun.am/a/31161056.html
#Լուրեր