Կորոնավիրուսը Հայաստանում. օգոստոսի 4-ի տվյալները

Yerevan Daily

Հայաստանում օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում: Վերջին մեկ օրում կատարվել է 1069 նոր թեստավորում: Այսպիսով` կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք է գրանցվել, և 511 քաղաքացի առողջացել է, վեց մարդ մահացել է: Ավելի վաղ, «այլ հիվանդություններից» մահացել է ևս 228՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացի: Այսպիսով, մահերի ընդհանուր թիվը կազմել է 996: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com