Արմեն Սարգսյանը ստացել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը

Ազատության Azatutyun

Նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը, «Ազատությանը» տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։ Այն ստորագրելո՞ւ, թե՞ չստորագրելու որոշում ունի նախագահը, աշխատակազմի լրատվական ծառայությունից ասացին՝ այս պահին ստորագրված չէ` այլ հարցերի չպատասխանելով։ Նշենք նաև, որ Հանրապետության հրապարակում քիչ առաջ ելույթում վարչապետը հայտնեց, որ այսօր նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել, նրան ասել, որ իր կարծիքով` պետք է ստորագրի իր ներկայացրած միջնորդությունը: «Եթե հանրապետության նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, ուրեմն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է», - հայտարարել էր Փաշինյանը: Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ է դիմել հանդես եկել:   https://www.azatutyun.am/a/31121592.html #Լուրեր