Բաքուն մերժել է անհապաղ հրադադար հաստատելու՝ Մինսկի խմբի առաջնորդների կոչը
Ազատության Azatutyun
Պաշտոնական Բաքուն մերժել է անհապաղ հրադադար հաստատելու և բանակցություններ վերսկսելու՝ Մինսկի խմբի առաջնորդների կոչը։
«Հակամարտությունը դադարեցնելու համար Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղից», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Երևանը, արձագանքելով գերտերությունների կոչին, այսօր հայտարարել է՝ շարունակելու է վճռականորեն հակադարձել ագրեսիային, միաժամանակ պատրաստ է աշխատել հրադադարի վերականգնման ուղղությամբ:
https://www.azatutyun.am/a/30870395.html
#Լուրեր