Մինսկում հարցաքննելու են Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսիևիչին

Ազատության Azatutyun

Բելառուսի քննչական կոմիտեում այսօր պետք է հարցաքննեն գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչին: Բելառուսի իրավապահները պատժիչ գործողություններ են իրականացնում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչների նկատմամբ: 72-ամյա Ալեքսիևիչն ընդդիմության ստեղծած համակարգող խորհրդի անդամներց մեկն է: Խորհրդի անդամներից երկուսին ձերբակալել են ցույցեր կազմակերպելու համար: 26 տարի նախագահող Լուկաշենկոն ասել է, թե այդ խորհուրդը փորձում  ապօրինի եղաանակով զավթել իշխանությունը: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել: Ընդդիմությունը չի ընդունում այդ արդյունքները: Պաշտոնական տվյալներով քվեների մոտ 10-ը տոկոսը ստացած Սվետլանա Տիխանովսկայան տեղափոխվել է Լիտվա և այնտեղից է շարունակում պայքարը: Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: https://www.azatutyun.am/a/30803636.html #Լուրեր