Թրամփ՝ «Զգուշացնում էի, որ փոստով քվեարկությունը կհանգեցնի քաոսի»

Ազատության Azatutyun

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «ձախ արմատականներն ամեն ինչ կանեն իր հաղթանակը խափանելու համար և աջակիցներին կոչ է արել «միավորվել ու պաշտպանել քվեարկության արդյունքները»: «Ինչպես ես ամենասկզբից էի նախազգուշացնում՝ փոստով քվեարկությունը կհանգեցնի քաոսի: Արմատական ձախերն ամեն ինչ կանեն Թրամփ-Փենս թիմի հաղթանակը ձեզնից խլելու նպատակով, դրա համար էլ ձեզ եմ դիմում: Ինձ ձեր օգնությունն է պետք, մեզ պետք է ընտրությունների արդյունքները պաշտպանելու ռեսուրս»,- ասել է Թրամփը: Հանրապետական նախագահի շտաբն աջակիցներին կոչ է անում ֆինանսական նվիրատվություններ հատկացնել, այդ միջոցները պետք են առաջիկա անելիքի՝ դատական գործընթացների և բողոքարկումների համար:     https://www.azatutyun.am/a/30935637.html #Լուրեր