Վրաստանը «բացահայտ սուտ» է որակել իր տարածքով սիրիացի գրոհայինների փոխադրումը Ադրբեջան
Ազատության Azatutyun
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարել է, թե սոցիալական ցանցերում տարածվել են ասեկոսեներ, որոնց համաձայն, Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով Ադրբեջան են մեկնում սիրիացի գրոհայիններից կազմված ապօրինի զորախմբեր:
Այսօր Լիլուաշվիլին Վրաստանի անվտագության խորհրդի նիստից հետո ասել է, որ նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Ուզում եմ ընդգծել, որ այդ տեղեկությունը բացահայտ սուտ է, որի նպատակն է սրել լարվածությունը Վրաստանում և ընդհանրապես այս տարածաշրջանում»,- ասել է Լիլուաշվիլին:
Նա հայտնել է, որ Վրաստանի պետական անվտանգոության ծառայությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի պատկան գերատեսչությւնների հետ:
https://www.azatutyun.am/a/30871893.html
#Լուրեր