Կիմ Չեն Ընը խոսել է կորոնավիրուսի վտանգի մասին

Ազատության Azatutyun

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը աշխատավորական կուսակցության քաղաքական բյուրոյի նիստում կոչ է արել առավել ջանքեր գործադրել կորոնավիրուսի համավարակի դեմ: Հյուսիսային Կորեայում պաշտոնական տվյալներով չկան կորոնավիրուսի դեպքեր, սակայն նախագահ Կիմ Չեն Ընը հուլիսին ասել է, թե «վիրուսը գուցեև սողոսկել է մեր երկիր»: Նա հայդ հայտարարությամբ է հաանդես եկել յն բանից հետո, երբ մի տղամարդու մոտ նկատվել են կորոնավիրուսին բնորոշ նշաններ: Ավելի ուշ առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հայտնել են, որ այդ տղամարդու ախտորոշման մասին հստակ տեղեկություն Հյուսիսային Կորեայից չեն ստացել: https://www.azatutyun.am/a/30803585.html #Լուրեր #Կորոնավիրուս