Պարետատունն այլևս չի գործում, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել ԱՆ
Yerevan Daily
Սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17։00-ից, երբ Հայաստանում սահմանվեց կարանտինային ռեժիմ, այլևս չի գործում պարետատունը, լիազոր մարմինն արդեն Առողջապահության նախարարությունն է։ NEWS.am-ի հետ զրույցում վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ կարանտինային ռեժիմի կառավարումը իրականացնում է Առողջապահության նախարարությունը, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նախարարության թեժ գիծ։
Հավելենք, որ սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17։00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ լիազոր մարմնի առաջարկությամբ Հայաստանում սահմանվել է կարանտին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ին Հայաստանում մեկամսյա ժամկետով (այն 5 անգամ երկարաձգվեց՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ) հայտարարվեց արտակարգ դրություն, որի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվեց պարետատուն, որի ղեկավարման համար էլ պարետ էր նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան