Շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատականի նիստը
Ազատության Azatutyun
Շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք ենթակաների գործով դատական նիստը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը և նոր նիստի օր նշանակել ապրիլի 6-ը։
Ըստ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ Բաղդասարյանը գրություն է ներկայացրել դատարան, որում մասնավորապես նշել է․ - «Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրության համապատասխանության խնդիր և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի 2021 ապրիլի 6-ին»։
Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։
Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը, որով Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելու մասին։
https://www.azatutyun.am/a/31177849.html
#Լուրեր