Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի

Ազատության Azatutyun

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի, հայտնում է ԱԳՆ խոսնակը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։  Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: Երեք երկրների արտգործնախարարները քննարկել էին եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր: https://www.azatutyun.am/a/31946052.html

Source: azatutyun.am