Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 49 միլիոն դեպք

Ազատության Azatutyun

Աշխարհում կոորնավիրւսի դեպքերի թիվը մոտենում է 49 միլիոն 107 հազարին: Հիվանդությունից մահացել է մոտ մեկ միլիոն 240 հազար մարդ: Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 9 միլիոն 810 հազար դեպք, մահացել  է ավելի քան 236 հազար 600 հիվանդ: Չորս օր շարունակ ԱՄՆ-ում արձանագրվում է կորոնաիրուսի 100-հազարական դեպք: Համավարակը վերստին մեծ թափ է ստացել Եվրոպայում: Իտալիայում մեկ օրում գրանցվել է գրեթե 40 հազար նոր դեպք, ընդհանուր թիվը գերազանցում է 902 հազարը, մահացել է ավելի քան 41 հազար հիվանդ: Լեհաստանում դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը, եվրոպական մեծ թվով երկրներում նորից սահմանում են կարանտինի խիստ ռեժիմ և նույնիսկ պարետային ժամ: https://www.azatutyun.am/a/30936769.html #Լուրեր #Կորոնավիրուս