ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 71 հազար ախտահարում
Ազատության Azatutyun
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում կորոնավիրոսի ախտահարումների թիվը հասել է 3 միլին 549 հազար, մահացել է ավելի քան 138 հազար մարդ:
Անցած մեկ օրում ԱՄՆ-ում վարակվել է 71 հազար 434 մարդ: Ամերիկյան 50 նահանգներից առնվազն 39-ում գրանցվել է բռնկումների աճ:
Առավել բարդ է կացությունը Ֆլորիդայում: Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Պոլիսը հանրային վայրերում դիմակներ կրելը պարտադիր է դարձրել:
Դեմքը դիմակով կամ հագուստով փակելը պարտադիր է ևս 38 նահանգներում:
https://www.azatutyun.am/a/30733047.html
#Լուրեր
#Կորոնավիրուս