Ավարտվեց Մնացականյան-Բայրամով շուրջ 7 ժամ տևած հանդիպումը

Ազատության Azatutyun

Ժնևում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:   Հանդիպումը, որ տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, շարունակվեց շուրջ 7 ժամ:  Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Իսկ մինչ հակամարտ կողմերի արտգործնախարարների հետ բանակցությունները, միջնորդներն ավելի վաղ միայն իրենց կազմով են հանդիպել, մտքեր փոխանակել։   https://www.azatutyun.am/a/30921824.html #Լուրեր