Նախարար. Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն, բուհերի մասին դեռ որոշում չկա

Ազատության Azatutyun

Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին, հավելել է նա:     https://www.azatutyun.am/a/30776244.html #Լուրեր #Կորոնավիրուս