Ֆիլիպինները չեղարկեց Ռուսաստանից ռազմական ուղղաթիռներ գնելու գործարը
Ազատության Azatutyun
Ֆիլիպինների կառավարությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանից ՄԻ-17 տեսակի ռազմական ուղղաթիռներ գնելու գործարքը, որը կնքվել է դեռ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:
2021 թվականին կնքված գործարքի գինը 227 միլիոն դոլար է: Ֆիլիպինները մտադիր էր այդ գումարով Ռուսաստանից ստանալ 16 միավոր ՄԻ-17 տեսակի ուղղաթիռներ:
Ֆիլիպինների պաշտպանության նախկին նախարար Դելֆին Լորենցանան ասել է, թե գործարքի իրականացման դեպքում երկիրը կարող էր ԱՄՆ-ի կողմից ենթարկվել ծանր պատժամիջոցների:
Լորենցանան ասել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է ռուս-ֆիլիպիննական գործարքի չեղարկման մասին: Միացյալ Նահանգները պատրաստ է ամերիկյան ուղղաթիռներ առաջարկել Ֆիլիպիններին:
Այս տարվա ապրիլին Հնդկաստանը հետաձգել է Ռուսաստանից ՄԻ-17Բ5 տեսակի 48 ուղղաթիռներ գնելու գործարքը:
https://www.azatutyun.am/a/31962496.html
Source: azatutyun.am