Պեսկով․ «Պուտինը Իտալիայի վարչապետին Նավալնու հետ կապված որևէ խոստում չի տվել»

Ազատության Azatutyun

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեյի հայտարարությունը, որի համաձայն Վլադիմիր Պուտինը խոստացել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումն ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծել։ Ռուսաստանի նախագահի նման խոստման մասին Իտալիայի վարչապետը հայտնել էր այսօր «Ֆոլյո» թերթում հրապարակված հարցազրույցում։ «Չեմ բացառում, որ որոշակի թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Ռուսաստանի նախագահի և Իտալիայի վարչապետի հեռախոսազրույցի ընթացքում բեռլինյան հիվանդի թեման իրոք շոշափվել է։ Նախագահը տեղեկացրել է իր իտալացի գործընկերոջը, որ արդեն բավական տևական ժամանակ է ինչ հետաքննական գործողություններ են իրականացվում», - նշել է Պեսկովը՝ հավելելով, - «դե ֆակտո քննչական գործողություններ իրականացվում են։ Դե յուրե քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, քանի որ ռուսաստանցի մասնագետների բոլոր հետազոտությունները վկայում են թունավոր նյութերի բացակայության մասին»։ https://www.azatutyun.am/a/30831453.html #Լուրեր