Ջո Բայդենը հանրապետականներին կոչ է անում զերծ մնալ Գերագույն դատարանի անդամի քվեարկությունից
Ազատության Azatutyun
ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը Սենատի հանրապետականներին կոչ է արել ձերծ մնալ Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղի համար քվեարկությունից:
Բայդենը քննադատել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է հնարավորինս արագ առաջադրել Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի, որը կզբաղեցնի հանգուցյալ դատավոր Ռութ Գինզբուրգի տեղը:
Բայդենն ասել է, թե, իր համոզմամբ, այդ պաշտոնը պետք է վստահել սևամորթ կին դատարորի:
Դեմոկրատների կարծիքով, դատավորի թափուր մնացած տեղի հարցը պետք է լուծել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Դեմոկրատները ենթադրում են, որ Թրամփը կառաջադրի ծայրահեղ պահպանողական հայացքներով սպիտակամորթ տղամարդ թեկնածուի:
Ըստ հարցախույզի արդյունքների, ամերիկացիների 62 տոկոսը համոզված է, որ Գերագույն դատարանի անդամին պետք է առաջադրել ընտրությունների հետո:
Ամերիկյան օրենքների համաձայն, Գերագույն դատարանի անդամին առաջադրում է նախագահը, հաստատում է Սենատը, դատավորը ցկյանս է աշխատում:
https://www.azatutyun.am/a/30849814.html
#Լուրեր