Ղարաբաղ է վերադարձել 725 փախստական

Ազատության Azatutyun

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 725 փախստական, նրանց մեծ մածը երեկ է դա արել: «Հայաստանի տարածքից՝ ռուսաստանցի խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, կիրակի օրը Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 475 փախստական»,- ասել է Կոնոշենկովը: Նրա խոսքով, հակամարտող կողմերը նաև զոհվածների աճյունների փոխանակում են կատարում:  «Դա տեղի է ունենում Ռուսաստանի խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության համակարգմամբ»,- ասել է գեներալ-մայորը:   https://www.azatutyun.am/a/30952829.html #Լուրեր