Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն էլի աճում է
Ազատության Azatutyun
Աշխարհում կորոնավիրուսի նոր ախտահարումների թիվը վերջերս փոքր-ինչ նվազել է, սակայն անցած օրերին վերստին աճ է գրանցել:
Ընդհանոուր հաշվով աշխարհում վարակվել է 113 միլիոն 820 հազար մարդ, մահացել է ավելի քան 2 միլիոն 520 հազար հիվանդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը դա հիասթափեցնող նորություն է անվանել:
«Անցած 6 շաբաթների ընթացքում COVID-19-ի դեպքերի թիվը նվազում էր, բայց անցած շաբաթ աճի միտում է սկսվել, դա գրանցվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Միջերկրականում»,- ասել է Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուը:
ԱՀԿ գործադիր տնօրեն Մայքլ Ռայանի փոխանցմամբ, շնորհիվ վակցինայի կիրառման, իրավիճակն ընդհանուր առմամբ որոշակիորեն բարելավվել է, սակայն իրատեսական չէ հույսն առ այն, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի այս տարեվերջին:
«Վաղաժամ է խոսել համավարակի ավարտի հնարավոոր ժամկետի մասին, տեսեք, թե ինչ թվեր են, մեր առաջնահերթությունը պետք է լինի հնարավորինս նվազեցնել հիվանդանոցներ փոխադրվողների թիվը, նվազեցնել մահվան վիճակագրությունը, և երբ այդ թվերն կիջնեն՝ այդ դեպքում ոչ թե վիրուսն, այլ մենք կդառնանք իրավիճակը հսկողն»,- ասել է Ռայանը:
https://www.azatutyun.am/a/31129247.html
#Լուրեր
#Կորոնավիրուս