Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը, վստահեցնում է վարչապետը

Ազատության Azatutyun

Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը, առավոտյան Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:     Հրադադարի մասին նոր համաձայնությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո: Սա Արցախում կրակը դադարեցնելու երրորդ փորձն է: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել:     https://www.azatutyun.am/a/30912602.html #Լուրեր