Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

Ազատության Azatutyun

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվերակությանը մասնակցել է 306 հոգի: Ներկայացված բանաձևով, կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական ժամանակ խաղաղություն հաստատելու համար: Բանաձևը նաև դատապարտվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է արվում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում: Բանաձևը ներկայացնում են հինգ սենատորներ՝ Բրունո Ռետալոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը: https://www.azatutyun.am/a/30968949.html #Ղարաբաղյան_խնդիր #Հայերեն_արխիվ #Լուրեր