Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքերի կապակցությամբ

Ազատության Azatutyun

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ուր նշված է․ «Ադրբեջանական կողմը գտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում հակամարտության կապակցությամբ նախկինում արված ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ հայտարարություններին։ Այդ կարծիքը նաև չի համապատասխանում ԱՄՆ-ի կարգավիճակին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն։ Նախօրեին WSN Atlanta հեռուստաընկերության եթերում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել էր․ - «Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել նրա դեմ, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան դա տեղի կունենա, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել. Ղարաբաղյան հակամարտությունը պատմական և բարդ խնդիր է»։     https://www.azatutyun.am/a/30896872.html #Լուրեր