Սևանում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
Ազատության Azatutyun
Սևան քաղաքում այս պահին ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Շաբաթներ շարունակ Երևանի Բաղրամյան պողոտան ու Դեմիրճյան փողոցը փակած շարժումը նախորդ շաբաթավերջին հայտարարեցին, որ սկսում են մարզային այցելությունները։
Սևան են եղել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Իր ելույթում Հրանտ Բագրատյանը կոչ արեց չմասնակցել առաջիկա ընտրություններին, անել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ասպարեզից։
Հանրահավաքից առաջ «Ազատության» հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիտարկմանը, որ երեկ Ռուսաստանյան 1-ին հեռուստաալիքի եթերում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե արտահերթ ընտրություններին մասնակցելու է 2-3 կուսակցությունների դաշինքով, և հարցին, թե արդյոք Դաշնակցությունը մաս է կազմելու այդ դաշինքին՝ պատասխանեց, որ առայժմ ոչինչ որոշված չէ։
https://www.azatutyun.am/a/31189445.html
#Լուրեր