Երևանից՝ Ստեփանակերտին. ավագանու միաձայն որոշմամբ 100 մլն դրամ կտրամադրվի Արցախի մայրաքաղաքին

Yerevan Daily

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախում զոհված զինծառայողների և խաղաղ բնակչության հիշատակը: Նիստի օրակարգում երկու հարց էր: Առաջին հարցով Երևանի ավագանին միաձայն որոշեց 100 մլն դրամ տրամադրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ատեփանակերտին՝ Ադրբեջանական բանակի կողմից թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը տրամադրվեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com Լուսանկարը` Ալիք Մեդիա լրատվամիջոցի