Թուրք ազգայնականների առաջնորդը ֆուտբոլասերներից պահանջում է քաղաքական կոչեր չհնչեցնել

Ազատության Azatutyun

Թուրք ազգայնականների առաջնորդ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելին դադարեցրել է Ստամբուլի ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Բեշիքթաշի» ֆան-ակումբում իր անդամակցությունը՝ բողոքելով թիմի երկրպագուների պահվածքի դեմ։ Կիրակի օրը «Անթալյասպոր» թիմի հետ խաղի ժամանակ «Բեշիքթաշի» երկրպագուները ընդդիմադիր կարգախոսներ էին վանկարկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ «Մեր կուսակցությունը խստորեն դատապարտում է սպորտի օգտագործումը կեղտոտ քաղաքական խաղերում, այն էլ երկրի համար նման ծանր և զգայուն պահին», - հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը՝ պահանջելով թուրքական Սուպերլիգայի խաղերն անցկացնել առանց հանդիսատեսի։     https://www.azatutyun.am/a/32290257.html

Source: azatutyun.am