Աշխարհին անհանգստացնում է վիրուսի մուտացիան Բրիտանիայում
Ազատության Azatutyun
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերումը լուրջ անհագստություն է առաջացրել ամբողջ աշխարհում ու հատկապես Եվրոպայում: Հարևան երկրներից շատերը հայտնել են, որ չեն ընդունում Բրիտանիայից ժամանող չվերթները:
Ուղևորները Լոնդոնի Հիթրոու օդակայանում նյարդայնացած են և չեն պատկերացնում, թե ինչ կարող են անել այս վիճակոում: Սա էլ ավելի է վատթարացնում կացությունը և վկայում համատարած անորոշության մասին, քանի որ վերջնական «Բրեքզիթ»-ին մի քանի օր է մնում, իսկ մեծ թվով հարցեր դեռ չունեն պատասխաններ դեռ չունեն:
Մեծ թվով ընտանիքներ Քրիսմասի օրերին չեն կարողանում միավորվել: Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Իսրայելը և Կանադան հրաժարվել են ընդունել Բրիտանիայից ժամանող օդանավերը:
Բրիտանիայի կառավարությունը գումարել է արտակարգ ժողով, որի օրակարգում մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի վտանգին արձագանքելու խնդիրն է:
https://www.azatutyun.am/a/31011465.html
#Լուրեր