Լուկաշենկոն ասել է, որ սահմանադրության փոփոխությունից հետո կազատի պաշտոնը
Ազատության Azatutyun
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Մինսկի թիվ 6 կլինիկական հիվանդանոց, որտեղ զրուցելով բժիշկների հետ, ասել է, թե կազատի պաշտոնն այն բանից հետո, երբ երկրում կընդունվի նոր մայր օրենքը:
«Ես ոչ մի սահմանադրություն ինձ համար չեմ գրում, նոր սահմանադրությամբ ես ձեզ հետ չեմ աշխատելու, հանգստացեք»,- ասել է Լուկաշենկոն, ով 26 տարի է ղեկավարում Բելառուսը:
Նա կոնկրետն ժամկետներ չի նշել, սակայն ընդգծել է, որ անհրաժեշտ է Բելառուսի լրամշակել սահմանադրությունը և վերանայել նախագահի լիազորությունները:
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն հաղթել է Լուկաշենկոն, սակայն Արևմուտքը նրա հաղթանակը չի ճանաչել և մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ղեկավարւթյան նկատմամբ:
https://www.azatutyun.am/a/30972381.html
#Լուրեր