Բուլղարիայի վարչապետը պատրաստ է հրաժարական ներկայացնել

Ազատության Azatutyun

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել է, թե պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե դա կօգնի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Բուլղարիայում շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են, վարչապետն ասել է, որ կարող է հեռանալ, պայմանով, որ իր առաջնրած աջակենտրոն կուսակցությունը պահպանի իշխանությունը: «Պատրաստ եմ հեռանալ ցանկացած պահին: Ես դա արել եմ նախկինում, ես չեմ ուզում, որ իմ պատճառով լարվածություն լինի»,- ասել է վարչապետ Բորիսովը: Նա հիմա խորհրդակցություններ է անցկացնում կոալիցիոն գործընկերների հետ: Բուլղարիայում մարդիկ բողոքում են, նրանց համոզմամբ, Բորիսովի կառավարության օրոք երկրի պետական ինստիտուտները թուլացել են, և մեծ ազդեցություն են ստացել տեղացի օլիգարխները: https://www.azatutyun.am/a/30768021.html #Լուրեր