Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր

Ազատության Azatutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նրանց ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նրանք նաև եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: : https://www.azatutyun.am/a/30811509.html #Լուրեր