Մոսկվայում ապրիլի 7-ին կհանդիպեն Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը

Ազատության Azatutyun

Կրեմլի լրատվական կենտրոնի փոխանցմամբ, գալիք չորեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ  ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքն, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն  ուղղված քայլերը: Բացի այդ, ինչպես Կրեմլի լրատվական ծառայությունն է հաղորդում, Ռուսաստանի  նախագահը և Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս-հայկական ռազմավարական  գործընկերության և դաշինքի զարգացման հրատապ հարցերն, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման հեռանկարները:   https://www.azatutyun.am/a/31187712.html #Լուրեր #Հայաստան