ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությանը չի միջամտի
Ազատության Azatutyun
Ռուսաստանը մտադիր է առավել ակտիվ մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն, միջամտել դրան չի պատրաստվում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը ծրագրում է ոչ թե հակամարտությանն առավել ակտիվ մասնակցել, այլ դրա լուծմանը։ Ինչպես գիտեք, այժմ դիվանագիտական շփումներ են ընթանում, այս ողջ ընթացքում ջանքեր են գործադրվում։ Մենք օգտագործում ենք բոլոր առկա հնարավորությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի, և կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ», - Эхо Москвы-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։
Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան խնդրի կարգավորումը տեսնում է միայն դիվանագիտական ճանապարհով, և այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։
https://www.azatutyun.am/a/30938853.html
#Լուրեր