Աշխարհում մեկ օրում գրանցվել է գրեթե 300 հազար ախտահարում
Ազատության Azatutyun
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անցած 24 ժամում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 294 հազար 237 մարդ: Աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 21 միլիոնը:
Մեկ օրում վախխանվել է 9 հազար 985 մարդ, այդպիսով, նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահերի ընդհանուր թիվը վաղ առավոտյան ժամին կազմել է 755 հազար 786:
Մահերի գրեթե կեսը գրանցվել է Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Հնդկաստանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում է միայն պաշտոնական ատյաններից ստացված տվյալները, հետևաբար, ըստ փորձագետների, կորոնավիրուսի տարածման և մահացության իրական թվերն, ամենայն հվանականությամբ, շատ ավելի մեծ են:
https://www.azatutyun.am/a/30786559.html
#Լուրեր
#Կորոնավիրուս