Սոցիալական ցանցերում վիրավոր զինծառայողների կեղծ ցուցակ է տարածվում

Yerevan Daily

Կապանի բժշկական կենտրոնը հորդորում է լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ–ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։ «Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,– նշված է հաղորդագրության մեջ։ Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh