Կան կորուստներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում. Արցախի ՄԻՊ

Ազատության Azatutyun

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում: Այլ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:   Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև տեղեկացրել է, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, «հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ»:   https://www.azatutyun.am/a/30860234.html #Լուրեր