Օգոստոսի 20-ին ջերմուկցիներն ավտոերթով կգան Երևան

Yerevan Daily

«Օգոստոսի 20-ին ջերմուկցիներն ավտոերթով գալու են Երևան՝ իրենց պահանջները ներկայացնելու պատասխանատու որոշում ընդունողներին: Մենք կհավաքվենք Երևանում՝ աջակցելու պահանջներին»: Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ հանդիպման վայրը՝ Օպերայի և ֆիլհարմոնիայի շենքի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի դիմաց: Հանդիպման ժամը՝ 16:00։ #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com