Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Ազատության Azatutyun

Առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել Ճապոնիայի վարչապետը։ Սինձո Աբեն Ճապոնիայի ամենաերկարակյաց վարչապետն էր․ նա առաջնորդում էր աշխարհի երորրդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրն արդեն 8 տարի, ինչը ռեկորդային ժամկետ է Չապոնիայի համար։ «Ցավում եմ, որ ստիպված եմ հեռանալ, սակայն  չեմ ուզում, որ իմ առողջական խնդիրներն ազդեն պետական որոշումների կայացման վրա», - ասել է 65-ամյա առաջնորդը։ Աբեն տառապում է խոցային կոլիտից, ինչի պատճառով արդեն իսկ մեկ անգամ հրաժարական էր ներկայացրել 2007 թվականին։     https://www.azatutyun.am/a/30807445.html #Լուրեր